Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
copy image url

Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

Ներքին 2 տարի առաջ - 15:05 17-07-2022
ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +36-ից մինչև +40 աստիճանի։

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հիշեցնենք անվտանգության կանոնների մասին․

1.Չնետե՛լ այրվող լուցկի եւ կամ չմարված ծխախոտի մնացորդ։

2.Չկատարե՛լ չոր խոտի և կենցաղային աղբի այրում։

3.Չվառե՛լ խարույկներ. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով։

4.Բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ։

5.Անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգ ունեցող ավտոմեքենաներով։

6.Չթողնե՛լ /չթափել/ քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր /բացի հատուկ հատկացված տեղերից/։

ԱՀ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից։
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԱՀ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերի շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում