Նախկին փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Ռոսկոսմոսի» ղեկավարի պաշտոնում փոխարինել է Դմիտրի Ռոգոզինին, համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փաստաթղթերը հրապարակված են Կրեմլի կայքում։
«Յուրի Իվանովիչ Բորիսովին նշանակել տիեզերական գործունեություն ծավալող «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- ասված է փաստաթղթի տեքստում։
Ռոգոզինը պետական կորպորացիան գլխավորել է 2018թ․-ի մայիսի 24-ից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր պաշտպանական արդյունաբերության հարցերով փոխվարչապետի պաշտոնը։
Մինչև փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը «Ռոսկոսմոսի» նոր ղեկավար Յուրի Բորիսովը պաշտպանության փոխնախարարն էր։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012թ․-ից։
Մեկ այլ հրամանագրով Պուտինը փոփոխություններ է կատարել կառավարության կառուցվածքում․ փոխվարչապետները դարձյալ տասն են։ Մի քանի օր առաջ ՌԴ նախագահը ևս մեկ փոխվարչապետ է նշանակել։