Բլոգեր Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․
«Zvartnots International Airport -ում որոշ ավիափոխադրողներ թռիչքից առաջ մարդկանց ուղարկում են Կովիդ թեստավորման 15.000 պարտադիր կանխիկ դրամով, ՀԴՄ ես պահանջում, չեն տալիս:
Երկու հարց.
1. Դա ինչ-որ կերպ կարգավորվում ա օրենքով, թե ով երբ զարթնի կարա որոշի էսօր թեստ պիտի տան ուղևորները
2. Իրավունք ունե՞ն 15.000 գումար վերցնեն ու նույնիսկ ՀԴՄ պահանջելու դեպքում չտան: Ասում ես ՀԴՄ տուր, որ 15.000 վճարել եմ, ասում ա չկա ՀԴՄ, մենակ լաբորատորիայի ուղեգիրն ա, որտեղ նշված ա կոնկրետ անունով լաբորոտորիա: Բնականաբար լաբորոտորիան էլ չի տալիս հդմ կտրոն: էս անօրինությունը տեղի ա ունենում Զվարթնոց օդանավակայանի 4-րդ հարկում գտնվող ավիափոխադրողների պատուհանների մոտ (մեր դեպքում ИрАэро ավիաընկերությունն էր): Քարտով վճարում բնականաբար չեն ընդունում, որ ոչ մի տեղ չերևա իրենց թալանը: Ընդունում են միայն կանխիկ: Այսինքն՝ ուղևորը պարտադիր պիտի մոտը 15.000 դրամ ունենա, որ տա թալանչիներին ու առանց կտրոն ստանալու հեռանա պատուհանի մոտից:
Ստացվում ա, որ ավիափոխադրողներն ու լաբորոտորիաները պայմանավորվում են ու մարդկանց փակուղու առաջ կանգնեցնելով առանց պետությանը հարկ մուծելու 15.000 գումար են շորթում յուրաքանչյուրից»։