NASA -ն և Ռոսկոսմոսը պայմանավորվել են դեպի ՄՏԿ խաչաձև թռիչքներ իրականացնելու մասին
copy image url

NASA -ն և Ռոսկոսմոսը պայմանավորվել են դեպի ՄՏԿ խաչաձև թռիչքներ իրականացնելու մասին

Ավելին 2 տարի առաջ - 09:59 16-07-2022

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը և Ռոսկոսմոսը համաձայնագիր են ստորագրել դեպի ՄՏԿ խաչաձև թռիչքների մասին։ Փաստաթուղթը ռուս տիեզերագնացներին թույլ կտա մարզվել ԱՄՆ-ում և թռչել դեպի ՄՏԿ ամերիկյան տիեզերանավերով, իսկ ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին՝ ռուսականներով՝ այսպես կոչված, ինտեգրված միջազգային անձնակազմերով:

Երկրները կարծում են, որ արտակարգ իրավիճակների դեպքում՝ կապված ռուսական կամ ամերիկյան տիեզերանավի արձակման չեղարկման կամ հետաձգման հետ, կայանի ռուսական և ամերիկյան հատվածների սպասարկման համար ՄՏԿ –ում պետք է ապահովվի առնվազն մեկական տիեզերագնացի ներկայություն Ռոսկոսմոսից և ՆԱՍԱ-ից։ Այժմ ինտեգրված անձնակազմերը վերապատրաստվում են։

Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է «Սոյուզ MS-22» տիեզերանավի արձակումը Բայկոնուր տիեզերակայանից, որի անձնակազմում կլինեն «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպիևը և Դմիտրի Պետելինը, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ֆրանցիսկո Ռուբիոն։