Քանի հոգու մահվան պատճառ է դարձել Նիկոլ Փաշինյանը
copy image url

Քանի հոգու մահվան պատճառ է դարձել Նիկոլ Փաշինյանը

Ներքին 2 տարի առաջ - 09:10 16-07-2022
Oragir.news-ն առանձնացրել է այն մարդկանց ցանկը, ում մահն ուղղակի կամ անուղղակի կերպով կապվում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Ավելին, նրանից յուրաքանչյուրի մահվան մեջ հանրությունը մեղադրում է հենց Փաշինյանին։

Գեներալ Մանվել Գրիգորյան

2020 թ․-ի նոյեմբերի 19-ին մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Չնայած գեներալի մի շարք լուրջ հիվանդություններին՝ տևական ժամանակ Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, այնուհետև դատարանը պարբերաբար մերժում էր Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար ելքի թույլտրվությունը։ Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Մանվել Գրիգորյանը չէր ընդունում մեղադրանքը, նրա փաստաբանը հայտարարում էր քաղաքական հետապնդման մասին։

Լրագրող Մհեր Եղիազարյան

2019 թ․-ի հունվարի 26-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացավ կալանավորված անձ, 51-ամյա Մհեր Եղիազարյանը։ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով ձերբակալվել էր 2018 թ․-ի դեկտեմբերին։

Անհայտ դատապարտյալ

Հունիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում դատապարտյալ է մահացել, որն ապրիլի 7-ից հացադուլի մեջ էր։ Դատապարտյալ Ա․ Մ․-ն հացադուլ էր հայտարարել՝ առանց իր ներկայության դատարանի վճիռ կայացնելու և դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով։

Սոնա Մնացականյան ու իր դեռ չծնված երեխան

2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում։ Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյան

Հուլիսի 15-ին դատարանում մահացավ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Պրոդյուսեր, КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից: Կալանքի նախորդ օրը ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց և տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Գրիգորյանը ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի ու Արարատյան դաշտի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- նշել էր նա:

44-օրյա պատերազմի զոհեր

Արցախյան 44-օրյա պատերազմի հարազատները նույնպես մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իրենց հարազատների մահվան մեջ։ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմը կարող էր կանգնեցնել ավելի վաղ, բայց կունենայինք նույն իրավիճակը՝ առանց զոհերի, պատերազմի զոհերի հարազատները ընդունել են որպես ինքնախոստեովանական ցուցմունք և պահանջում են քրեական գործ հարուցել ու մեղադրաք առաջադրել Փաշինյանին։ Ըստ Քննչական կոմիտեի 2022 թ․-ի մարտի 21-ին հրապարակած տվյալների՝ զոհերի թիվը 3 հազար 822 էր, անհայտ էր 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Այս ցանկը թերևս ամբողջական չէ։ Մենք առանձացրել ենք առավել լայն հնչեղություն ստաված դեպքերը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում