Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել․ Ռուբեն Մելիքյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:36 15-07-2022
Ընդդիմության հանրահավաքի ընթացքում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, իր ելույթում անդրադառնալով Արմեն Գրիգորյանի մահվանը, ասաց. «Ես հիմա տեսնում եմ, որ համացանցում սխալ քննարկումներ են ընթանում։ Առաջինը՝ շատերն են խոսում նրա մասին, որ առողջական խնդիրներ ուներ, այո՛, ուներ, ու նա իմ տեսած ամենաբարձր արժանապատվություն ունեցող մարդն էր։ Երբ մենք խոսում էինք իր առողջական վիճակի մասին, ասում էր՝ լսեք, հիմա մեր մեջից ո՞վ է բժիշկը, ես՞, թե՞ դուք։ Ասում էր, որ իր բուժմամբ զբաղվում է, ու թուլ չտվեց, որ խոսենք իր առողջական խնդիրների մասին։ Աում էր, որ այդ քաղաքական հետապնդումը պատվով է տանելու։ Ու մինչև վերջին պահը տարավ իր խաչը։ Մենք քրեակատարողական հիմնարկում չենք տեսել Արմենի նկատմամբ վատ վերաբերմունք, այնտեղ եղել են մանր-մունր խնդիրներ, որոնք լուծվել են։ Խնդիրն այն է, թե ինչի համար և ում հրամանով են նստեցրել։ Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար էր հայտնվել»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց է եղել: Նիստը հետաձգվել է առողջական վիճակի կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը, այդպես էլ ուշքի չգալով, մահացել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում