ԵՄ-ն նոր սահմանափակումներ կսահմանի ՌԴ ոսկու և քիմիական նյութերի նկատմամբ
copy image url

ԵՄ-ն նոր սահմանափակումներ կսահմանի ՌԴ ոսկու և քիմիական նյութերի նկատմամբ

Արտաքին 2 տարի առաջ - 13:52 15-07-2022
Եվրահանձնաժողովը ծրագրում է հուլիսի 15-ին ներդնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՀ-ում անանուն աղբյուրներին։

Նշվում է, որ նոր սահմանափակումները կվերաբերեն ռուսական ոսկուն, քիմիական նյութերին ու մեքենաշինությանը։

Հուլիսի 14-ին Կանադայի կառավարությունը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի տնտեսության նավթագազային և քիմիական հատվածների և առաջին անգամ՝ ռուսական արդյունաբերության դեմ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի