ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Բուչայում իրականացված հանցագործությունների համար
copy image url

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Բուչայում իրականացված հանցագործությունների համար

Արտաքին 3 տարի առաջ - 22:57 03-04-2022

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։
Նման հայտարարություն նա արել է MSNBC Sunday հեռուստաալիքի եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Միացյալ Նահանգները Վլադիմիր Զելենսկու կոչին՝ նոր պատժամիջոցներ սահմանել Բուչայում Ռուսաստանի Դաշնության հանցագործությունների համար։
«Երբ խոսքը վերաբերում է մեր պատժամիջոցներին, մենք միշտ ասել ենք, որ կշարունակենք ճնշում գործադրել նախագահ Պուտինի, Կրեմլի, նրա շրջապատի բոլոր մարդկանց վրա, այդ թվում՝ օլիգարխների և մերձավորների վրա... Այդ պատճառով ես ենթադրում եմ, որ շատ շուտով դուք լրացուցիչ գործողություններ կտեսնեք», - հայտարարել է Փրայսը:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այս հանցագործության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։