Երևանում  և Գետափնյա գյուղում քամու հետևանքով շենքերի տանիքներ են վնասվել
copy image url

Երևանում և Գետափնյա գյուղում քամու հետևանքով շենքերի տանիքներ են վնասվել

Ներքին 2 տարի առաջ - 09:29 15-07-2022
Հուլիսի 14-ին՝ ժամը 19։02-ից 20։40-ը, Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ: