Հայաստանում շատ թերագնահատված է միջին մասնագիտական հաստատությունների ներուժը. Տիգրան Ավինյան
copy image url

Հայաստանում շատ թերագնահատված է միջին մասնագիտական հաստատությունների ներուժը. Տիգրան Ավինյան

Ներքին 2 տարի առաջ - 21:41 14-07-2022
Այսօր Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառումն էր, որի առիթով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և դասախոսներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

«Առհասարակ, Հայաստանում շատ թերագնահատված է միջին մասնագիտական հաստատությունների ներուժը, որը վստահ եմ նաև իրազեկման ոչ բավարար մակարդակով է պայմանավորված։

Պոլիտեխնիկական քոլեջը հանդիսանում է Հայստանում խոշորագույնը։ Հիմնական ուղղությունները ներառում են վեբ դիզայն և ծրագրավորում, ռադիոէլեկտրոնային համակարգերի վերանորոգում, կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր և այլ շուկայում պահանջարկված ինժեներական ուղղություններ։ Ամեն տարի քոլեջը տեխնոլոգիական ոլորտի համար պատրաստում է պրակտիկ գիտելիքներով 300-400 մասնագետ։

Հիմնական դպրոցի սիրելի շրջանավարտներ, անպայմանորեն դիտարկեք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ուսումը շարունակելու տարբերակների ցանկում։ Դուք կստանաք պրակտիկ գիտելիքներ, որոնք հնարավորություն կընձեռեն միանգամից մտնել աշխատաշուկա։

Քոլեջի սիրելի շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- գրել է Ավինյանը և հրապարակել լուսանկարներ:


Ամենից շատ դիտված