Եվրոյի փոխարժեքը գրեթե հավասարվել է դոլարին․ տնտեսագետը՝ պատճառների և հետևանքների մասին
copy image url

Եվրոյի փոխարժեքը գրեթե հավասարվել է դոլարին․ տնտեսագետը՝ պատճառների և հետևանքների մասին

Ներքին 2 տարի առաջ - 17:58 14-07-2022
Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է ոչ միայն դոլարի փոխարժեքի աննախադեպ նվազում, այլ նաև եվոյի։ Ընդհուպ դոլարի և եվրոյի փոխարժեքները դրեթե հավասարվել են, մինչդեռ տարիներ շարունակ եվրոյի արժեքը մշտապես ավելի բարձր է եղել, քան եվրոյինը։

Մասնավորապես, այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 412.63 դրամ, նախորդ օրվա համեմատ աճել է 0.79 դրամով, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 413.17 դրամ, նվազել է 1.06 դրամով)։

Օragir.news-ի հետ զրույցում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ իրականում դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է ու մեծ հաշվով դրանով պետք է պայմանավորել ամբողջ աշխարհում եվրոյի դիրքերը թուլանում են, դոլարինը՝ ուժեղանում։

«Կոնկրետ մեր երկրում այս իրավիճակին 2 կտրվածքով պետք է նայել, մի կողմից փոխարժեքի տատանումը պայմանավորված է նրանով, որ դոլարի նկատմամբ պահանջարկը քչացել էր, իսկ առաջարկը շատացել, արդյունքում՝ փոխարժեքը սկսեց ընկնել։ Մյուս կողմից էլ ամբողջ աշխարհում դոլարն ամրապնդում է իր դիրքերը՝ պայմանավորված Եվրամիությունում տեղի ունեցած խնդիրներով։

Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից ամբողջ աշխարհում եվրոն ուժեղանում է ու ընդամենը մի քանի երկրի արժույթի նկատմամբ է, որ դոլարը սկսում է արժեզրկվել, դրանցից մեկն էլ ՀՀ դրամն է։

Մյուս կողմից էլ եվրոգոտում տնտեսական լուրջ խնդիրներ կան, ինչի հետևանքով եվրոյի գինը սկսել է թուլանալ։ Խոսքը էներգետիկ անվտանգության տեսանկյունից ՌԴ-ի՝ Եվրագոու նկատմամբ պատասխան պատժամիջոցների հետևանքով անորոշությունը շատացել է, ինչն է միջազգային շուկայում բերել է եվրոյի արժեզրկման»։

Տնտեսագետն ընդգծեց, որ բնականաբար, չի կարող ամբողջ աշխարհում եվրոն թուլանալ, իսկ մեր երկրում մնալ ստաբիլ․ «Այս տեսանկյունից բնական է, որ միջազգային միումների հետևանքն առկա է։

Պետք է նշել, սակայն, որ մեր տնտեսության համար շատ ավելի խնդրահարույց է դոլարի կտրուկ արժեզրկումը, որովհետև նախ մեր արտահանման մեծ մասը դոլարով է, և դոլարով արժեզրկումը արտահանողներին դնում է ոչ մրցակցային իրավիճակում, մյուս կողմից էլ սոցիալական խնդիր կա, որովհետև դրսից եկող տրանսֆերտների մեծ մասն էլի դոլարային է։ Հետևաբար, դոլարի արժեզրկման պարագայում այն ընտանիքները, որոնք տրանսֆերտներ էին ստանում դրսից, դարձել են առավել քիչ գնողությանկ»։

Խաչատրյանն ընդգծեց, որ եվրոյով արտահանման և եվրոյավ ստացվող տրանսֆերտների մասով բացասական միտում կա, բայց քանի որ դրանց տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ համեմատաբար փոքր է, և քանի որ դոլարային գործարքներն էլ ավելի շատ ծավալ են կազմում, այդ առումով, այո՛, եվրոյի արժեզրկման ազդեցությունը տնտեսության վրա ավելի մեղմ է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում