Կառավարության նիստին Փաշինյանը փոխվարչապետի «հումորից» անզուսպ ծիծաղեց
copy image url

Կառավարության նիստին Փաշինյանը փոխվարչապետի «հումորից» անզուսպ ծիծաղեց

Ներքին 2 տարի առաջ - 15:05 14-07-2022
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստում առաջարկեց նոր ստեղծվող «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ավելի կարճ եւ հեշտ հնչող անուն դնել:

«Շատ հաճախ այնպիսի անուններ ենք դնում, որ հետո ասել չենք կարողանում: Մենք այդպիսի մի ընկերություն ունենք՝ «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ, եւ ահագին երկար տեւեց, մինչեւ ասել սովորեցինք: Առաջարկում եմ դնել «Էլեկտրոնային համակարգեր» ՊՈԱԿ: Շատ կարճ է, հեշտ հիշվող, համ էլ մասնավոր հատվածը կարող է ասել, քանի որ իրենց հետ էլ ենք համագործակցելու», - նշեց նախարարը:

Փաշինյանն ասաց. «Ի՞նչ պարտադիր է, որ բրենդինգն արտահայտի այն գործունեությունը, որն իրականացնում է այդ ընկերությունը»։ Վարչապետը նկատեց, որ անուն ընտրելը կարեւոր է, որ հետո ծաղրի ու անեկդոտների առարկա չդառնա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, ինչն առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը:

«Արդեն սկսեց… փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը այն տրամաբանությամբ, որ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են», - անզուսպ ծիծաղեց Փաշինյանը: