Ներդրումների կատարման ընթացակարգը խստացվելու է. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:25 14-07-2022
Կառավարության հերթական նիստում քննարկվում է պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը, որի հիմնական զեկուցողն է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Բարեփոխումը լինելու է գույքի վարձակալության տրամադրումը, պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության ընթացքի կանոնակարգումը։ Համոզված եմ, որ հիմա մենք օբյեկտների մասնավորեցման պայմանագրերը դիտարկենք, ապա բազմաթիվ դեպքեր կունենանք, երբ ներդրումային պարտավորությունները կատարված չեն լինի»։

Փաշինյանը հավելեց, որ հաջորդ խնդիրը պետական գույքի վարձակալության և մասնավորեցման տալու հետ կապված գրավչության բարձրացումն է, որի համար մի քանի մեխանիզմներ քննարկել են արդեն։ «Ներդրումների կատարման ընթացակարգը խստացվելու է», - ասաց նա։