Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:11 14-07-2022
Այսօր` հուլիսի 14-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 66 տարեկան:

Գեներալ Մանվելը ծնվել էր 1956թ․-ի հուլիսի 14-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում։ 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ամուսնացած էր Նազիկ Ամիրյանի հետ, ուներ 8 զավակ։ Որդիներից Կարեն Գրիգորյանը Վաղարշապատ քաղաքի նախկին քաղաքապետն է։

Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար։ 1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին։ Մանվել Գրիգորյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը։ 1999 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին։

2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ 2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանն ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

Մանվել Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք պետական և գերատեսչական մեդալներով։ 1994 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նույն թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 2000 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան և ստացել «Արցախի հերոս» կոչում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում