ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տրվել խուսափել ձեռքսեղմումներից և այլ ֆիզիկական շփումներից՝ Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության ընթացքում՝ COVID-19 նոր վարակների աճի պատճառով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականը նշում է, որ Բայդենը, որի առողջության համար անհանգստանում են վարչակազմում, դեռ չի կարողացել հետևել այս առաջարկություններին, քանի որ քաղաքական գործիչը միշտ հակված է եղել ֆիզիկական շփմանը։
Միևնույն ժամանակ, գրում է NYT-ը, նոր կանոնները կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում սեղմել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի ձեռքը, քանի որ երկրները դեռևս չեն կարգավորել հարաբերությունները՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։
Բայդենի և բեն Սալմանի հանդիպումը նախատեսված է հուլիսի 15-ին։