«Հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում և ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում», - Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ հանձնարարականով հատուկ ուշադրությամբ համապատասխան օրենսդրական փոփոխություն են իրականացրել։
«Սկզբնական փուլում ունեինք երկու շարժական կշեռներ, որոնք պայմանավորված են մեծ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներով։ Պատրաստ են երկու ստատիկ կշեռք և ևս մեկ շարժական կշեռք, որը այս պահի դրությամբ գործածության մեջ է», - ասաց Ասոյանը։
Փաշինյանը հավելեց, որ ճանապարհային կշեռքները պետք է լինեն պարտադիր։ «Էժան ապրանքներ ենք առնում ու տպավություն է լինում, որ մեր ռեսուրսներն անսահմանափակ են։ Ես այնքան հարուստ չեմ, որ էժան ապրանքներ առնեմ․ այսպիսի ասացվածք կա»։
Մանրամասն՝ տեսանյութում․