Ուղիղ եթեր
«Փյունիկը» հրաշք արարեց՝ հաղթահարելով «Կլուժի» արգելքը
copy image url

«Փյունիկը» հրաշք արարեց՝ հաղթահարելով «Կլուժի» արգելքը

Սպորտ 2 տարի առաջ - 01:32 14-07-2022
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Կլուժին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներից հետո թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարում։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Քանի որ առաջին խաղը նույնպես ոչ-ոքի էր ավարտվել՝ 0։0, ուստի հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Խաղասկզբում տանտերերը բացել են հաշիվը. արդեն 6-րդ րոպեին Բոատենգն առաջ է մղել իր թիմին։ Երևանյան թիմը սպասեց իր հնարավորությանը և պատասխան գոլը խփեց հիմնական ժամանակի նախավերջին րոպեին. 89-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Զորան Գայիչը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը։

Լրացուցիչ ժամանակի մեկնարկից 4 րոպե անց «Կլուժը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Պետրիլան։ Փյունիկցիները կարող էին հաշիվը հավասարեցնել 109-րդ րոպեին, սակայն Հովհաննես Հարությունյանը վրիպեց 11-մետրանոցից։

Դարձյալ նախավերջին՝ 119-րդ րոպեին Զորան Գայիչը դուբլ ձևակերպեց՝ ապահովելով ոչ-ոքի։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները՝ հստակ իրացնելով 4 մոտեցումները։ Պետրիլայի և Կոմորայի վրիպումները որոշիչ եղան։

«Փյունիկը» հրաշալի խաղով հաղթեց «Կլուժին»՝ դուրս գալով ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլ, որտեղ մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»։

Ամենից շատ դիտված

23:25 Մադամ Էրատոն Եռաբլուրում կանցերտ ա տվել, զոհվածների ծնողներին սպառնացել՝ «դեռ կտենան իրանց հալը»․ Արամ Գևորգյան
13:17 Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան, բարևներ զույգ էֆենդիներիդ․ Ռուբեն Մխիթարյան
12:53 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել
09:04 Ինչո՞ւ Մանսուրյանը փշրեց հանրային հույսերն անտարբերությամբ 
18:13 Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ. ԲԿ-ի պարզաբանումը
21:47 Կյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա Խարլապը
18:30 Մոմավառություն` Սոնա Մնացականյանի հիշատակին. ՈւՂԻՂ
07:27 Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. Ժողովուրդ
09:48 Գործազրկությունն աճել է, ՔՊ-ն կգնա Սյունիք, Քոչարյանը պաշտպան է փնտրում, ՄԻԵԴ-ից ապտակ է ապասվում․ Մամուլ
08:20 Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի