Վերացվել է Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը
copy image url

Վերացվել է Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը

Ներքին 2 տարի առաջ - 15:48 13-07-2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով՝ ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։

Սահմանափակումները հանվել են՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված