ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար
copy image url

ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար

Ներքին 2 տարի առաջ - 11:51 13-07-2022
ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ըստ ԱԺ կայքէջում տեղադրված տեղեկության՝ նիստը հրավիրվել է ժամը 18:30-ին:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։

Տեղեկացնենք, որ ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։

Ամենից շատ դիտված