Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի․ Իշխան Սաղաթելյան
copy image url

Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի․ Իշխան Սաղաթելյան

Ներքին 2 տարի առաջ - 00:19 12-07-2022
ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի արձանագրումներ այսօր կայացած ասուլիսից․

ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման ընդգծած պահանջ գոյություն չունի։
Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները իրենց մայրաքաղաքներ ներկայացնում են միակողմանի:

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ընթացքը, իր գործունեությունը և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն ու կրում պատասխանատվություն։ Մենք գիտենք և բազմաթիվ անգամ ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա։

Մենք խորհրդարան չենք գնա այս իշխանությունների օրակարգով, մեր և նրանց օրակարգերը հատման կետեր չունեն։ Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Մենք չենք պատրաստվում գնալ խորհրդարան, առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել այդ ճանապարհով՝ սպասարկելով նրանց օրակարգը։

Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները փորձում են մեր շարժումը դրսում ներկայացնել ռևանշիստական ուժերի պայքար,ովքեր ձգտում են տարածաշրջանը ապակայունացնել, և նրանց թեզերը աջակցություն են ստանում քպական շրջանակներից, ակնհայտ է, որ մենք պայքարում ենք մի քանի ճակատներով՝ օրվա իշխանության և նրանց տերերի:

Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք:

Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում