Ես երեք տղա երեխաներով Հայաստան եմ վերադարձել, որ փախչե՞մ Հայաստանից. Չալաբյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:12 11-07-2022
«Ոնց ես կարող եմ փախուստի դիմել, ես ինքս ինձանից կարո՞ղ եմ փախուստի դիմել, մի մարդ, որ Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին իր ամբողջ ընտանիքով, երեք տղա երեխաներով։ Երեք տղա երեխաներով Հայաստան եմ վերադարձել, որ փախչե՞մ Հայաստանից։ Այս միջնորդությունը ցանկացած երկրում ուղղակի զավեշտ կլիներ, ես կուզենայի, որ դուք նայեիք այս միջնորդությունը։ Ես ոչ մի հանցանք չեմ գործել, բայց արդեն երկու ամիս է՝ գտնվում եմ կալանավայրում շատ ծանր պայմաններում»։ Այս մասին դատարանում իր ելույթի ընթացքում նշեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Ես ուզում եմ հասկանալ․ եթե կարելի է իմ խափանման միջոցը փոխել, մենք ծայրահեղ շահագրգռված ենք, որ դատաքննությունը լինի ու հասնենք արդարացման, եթե այդպես է, ի՞նչ հիմքով են իմ կալանքը երկարացնում, ի՞նչ հիմքով»,- ասաց Չալաբյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը՝ ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում