Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան․ Դավիթ Բաբայան
copy image url

Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան․ Դավիթ Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 20:24 09-07-2022
«Հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա, որովհետև Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված