Սա իրոք շռնդալից և ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում․ Քերոբյան

Ներքին 2 տարի առաջ - 19:21 09-07-2022
Քրիստոսի արձանը կառուցվելու է Հատիս լեռան վրա։

Այսօր նախագծի հեղինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ գտնվում էին Հատիս լեռան վրա, որտեղ էլ պետք է կառուցվի Քրիստոսի արձանը և դրան շրջապատող համալիրը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսել է արձան-համալիրի կառուցման շնորհիվ երկրում զբոսաշրջության աճի մասին․

«Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը անդրադարձել է այս նախագծին։ Իրոք այն շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե նաև ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում։ Եվ մենք, բնականաբար, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում ևս պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ նախագիծը հնարավորինս արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա։

Մենք այսօր կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը իր օժանդակությունը կհայտնի նախագծին»,- ասաց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում