Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց
copy image url

Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց

Ներքին 2 տարի առաջ - 18:39 07-07-2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։

Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանի որոշմամբ բավարարվեց։ Դատավոր Մարտիրոսյանը նիստի ավարտին հրապարակեց որոշումը․ «Դատարանը որոշեց պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարել, ամբաստանյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտափորձնական կենտրոնին։ Փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը․ Աղվան Հովսեփյանն ի՞նչ հիվանդություններով է տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ և ի՞նչ վաղեմություն ունեն դրանք։ Նրա առողջական վիճակը 2021 թվականից սեպտեմբերի 8-ից մինչև օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, բուժօգնություն ստանալու կարիք ունի՞, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ ծավալի։ Արդյո՞ք ճիշտ է Աղվան Հովսեփյանին տրված ախտորոշումը, այն տրված է, չհրապարակեմ»։

Պայմանավորված Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ նիստը նշանակվում է 2022 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 11:30-ին։