Վե՛րջ տվեք, գնացեք ու մասնակցեք հավաքներին, ամո՛թ է. Սուրեն Պապիկյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:42 06-07-2022
ԱԺ արտահերթ նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկանն ասաց, որ դա դասեր քաղելու նախագծերի փաթեթ է, մենք դառը փորձ ունենք, կյանքը մեզ ցույց է տվել, որ շատ-շատ հարցերում մենք թերացումների պատճառով մեր խնդիրները չենք կարողացել լուծել։

«Խնդիրն ամենևին անձերի մեջ չէ, այլ համակարգային է։ Սա այն ճանապարհն է, որի միջոցով մենք փորձելու ենք համակարգային լուծումներ տալ խնդիրներին։ Մենք չեն խուսափելու քաղաքական պատասխանատվություն կրելուց։ Շատերը խոսում են նրա մասին, որ փորձ է արվում ԶՈՒ-ն ենթարկել նախարարին։ Այո՛, ԶՈՒ-ն պետք է ենթարկվի նախարարին, որը շատ հստակ քայլ է։ Ես հայտարարել եմ վերջին մի ամիսը ինժեներական աշխատանքների ամիս, համեցե՛ք, մասնակցե՛ք։ Այո՛, գնացեք ու մասնակցեք եռամսյան հավաքներին, Դուք ՀՀ քաղաքացի եք»,- նշեց նախարարը։։

Ամենից շատ դիտված