Ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
Նիստի ընթացքում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց նոր տեղակալին և մինչև այս տեղակալ չունենալու պատճառների մասին։
«2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 30-ը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 14 նիստ՝ հանձնաժողովի նախագահ ընտրելու օրակարգով, ամեն նիստից առաջ ընդդիմադիր կուսակցությունները համատեղ ԱԺ նախագահին են ուղակել իրենց միակ թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 30-ից հետո ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրել, բայց հանդես են եկել հայտարարությամբ, որը իրավական հիմք չի կարող ունենալ, դրա մասին բազմիցս խոսվել է։ Գրել էին, որ այսուհետև գրություն չեն ուղարկելու, և տեղակալի պաշտոնում իրենց միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է։
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու։ Եթե խմբակցությունը այլ թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկանածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը։ Քանի որ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել, առաջադրելու իրավունքն անցել է իշխող խմբակցությանը։ Մինչ այս պահը մենք այս հաստիքը թողել ենք թափուր և մեր գործընկերներին առաջարկել ներկայացնել թեկնածու, որը չեն առաջադրել հունվար ամսից մինչև այսօր։ Եվ քանի որ ընդդիմությունը լքել է մեր աշխատավայրը, իշխող խմբակցությունը ներկայացրել է առաջարկ և ուղարկել է հանձնաժողովին՝ առաջարկելով Արմեն Խաչատրյանի թեկնածությունը»։
Արմեն Խաչատրյանը ընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 5 կողմ, 0 դեմ ձայների մեծամասնությամբ։