«Խադավիկություն» են անում ու շատ երջանիկ են. Ալեքսանյանը՝ Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցության մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:19 06-07-2022
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մտքերի փոխանակության ընթացքում իր ելույթում ասաց, որ Վանաձոր համայնքում այսօր չի կայացել ավագանու նիստը, որը հրավիրվել էր ՔՊ խմբակցության կողմից։ Նիստի օրակարգում է եղել քաղաքում 2,6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։ Ծրագրերով նախատեսվում էր իրականացնել մի քանի խիստ անբարեկարգ վիճակում գտնվող փողոցների բարեկարգման աշխատանքներ, մի տնակային մանկապարտեզ հիմնովին վերակառուցել, սպորտդահլիճ վերակառուցել։

«Այս ամենը չկայացավ, որովհետև քաղաքական դաշինքներից մեկն ուղղակի չի ներկայանում նիստին՝ տարօրինակ պատճառաբանություններով։ Ցանկացած մեկը, ով Վանաձորում մեքենա է վարել, կարող է ասել, որ դա ուղղակի խայտառակություն է։ Չի կարող 21-րդ դարում այդպես լինել ուղղակի, հատկապես այն դեպքում, երբ Գյումրին ու մնացած քաղաքները, տեսնում ենք, թե ինչպիսի զարգացման տեմպ ունեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ խմբակցության անդամները, ըստ երևույթի, մեքենաների ընթացքային մասի գործ են անում․ «խադավիկություն» են անում ու շատ երջանիկ են», - ասաց Ալեքսանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված