Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն
copy image url

Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Ներքին 2 տարի առաջ - 13:16 06-07-2022
Աշտարակի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3-րդ աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: