Միջադեպի պատճառով ես ստացա մարմնական վնասվածքներ, դիմել եմ դատաբժշկի. զոհված զինծառայողի ծնող

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:26 06-07-2022
Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն այն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, իսկ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության՝ գործում ընդգրկվելով որպես մեղադրյալ։

«Ես միջադեպը համարում եմ մեր ազգի ամենատհաճ դեպքերից մեկը։ Չէի ուզի նորից ասել այն, ինչ կատարվել էր հինգշաբթի։ Մենք պետք է գնայինք տներով, ուղղակի ինքը մոտեցավ, այդ սադրանքը ստեղծեց, որ ես եկել եմ այդ սադրանքը ստեղծեմ, Դատախազության դիմաց նկարվեմ։ Միջադեպի պատճառով ես ստացա մարմնական վնասներ, դիմել եմ դատաբժշկին, և քիչ առաջ տեղեկացա, որ այդ հիմնական սադրանք ստեղծողը եղել է Ռոման Բաղդասարյանը»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված