Երկու կառույցների մեկտեղումը ծառայությունների հասանելիության համար որքանո՞վ է հիմնավորված. Բաթոյանը՝ «Ավան» ՀԱԿ-ի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:09 06-07-2022
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին հարցը, որի հիմնական զեկուցող առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանին ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց, թե «Ավան» ՀԱԿ-ի վերանորոգման, վերազինման դեպքում, եթե Նևրոզների կլինիկան տեղափոխելու են «Ավան» ՀԱԿ, ապա երկու կառույցների մեկտեղումը ինչպես է հիմնավորում որպես ծառայությունների հասանելիություն, որովհետև որքան շատ ու ապակենտրոն է ծառայությունը, այնքան ապակենտրոն է, այնքան դրանք հասանելի են։

Ավանեսյանը պատասխանեց. «Իրականացնում ենք մեկ ամբողջական բաժանմունքի վերանորոգման իրականացում, և՛ նոր բաժանմունքում է վերանորոգում, և՛ այդ բաժանմունքում է վերականգնելու Նևրոզների կլինիկան։ Առաջիկայում պլանավորում ենք ամբողջական վերանորոգում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի