«Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մաքրուհին
copy image url

«Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մաքրուհին

Ներքին 2 տարի առաջ - 11:51 06-07-2022
Պայթյունը տեղի է ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում։

«Տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:
Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,- հայտնում են բանկից։