Մայր օրենքը և դրանից բխող մնացած օրենքները վերածվել են մեկ մարդու, մի քանի հոգու, մեկ խմբակի կամակատարության. Ավետիսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:37 05-07-2022
«Ես միանում եմ այն շնորհավորանքներն, որ հնչեցին, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը չի զգում լիարժեք տոնի այն բեկրանքը, որ մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Սահմանադրությունը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր մայր օրենքը և դրանից բխող մնացած օրենքները վերածվել են մեկ մարդու, մի քանի հոգու, մեկ խմբակի կամակատարության, նրանց կամքի արտահայտությանը։ Մեր երկրում գործում է ոստիկանապետությունը, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն»։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․