Այստեղ նստած անձը դակում է, ստորագրում է ցանկացած օրենք, որ գալիս է ԱԺ-ից. Աննա Գրիգորյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:46 05-07-2022
«Այստեղ նստած անձը դակում է, ստորագրում է ցանկացած օրենք, որ գալիս է ԱԺ-ից, բայց նույնիսկ ծպտուն չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր, ասում էր՝ կա՛մ գնա, կա՛մ գործ ենք կարելու։ Այստեղ նստող մարդը, որ պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահեր, նորից լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, երբ հատուկ միջոց է կիրառվում ժողովրդի նկատմամբ, հետապնդվում է ցանկացած մեկը, ով այլախոհ է»։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․