«Դիմադրություն» շարժման անդամները երթի ընթացքում իրենց հետ տանում էին Գագիգ Ջհանգիրյանի լուսանկարը կրող պաստառը, որը փաթեթավորեցին և թողեցին ԱԺ-ի դիմաց։
Քաղաքացիները քայլում էին պաստառի վրայով և ոտքերով տրորում Ջհանգիրյանի լուսանկարը․ «Մեր հայրենակիցներից մեկը մոտեցել, ասում է՝ էս Ջհանգիրյանը ինչի է մեր հետ քայլում։ Ախր Ջհանգիրյանը ո՞նց կարա մեր հետ քայլի, մենք ինչ ունեինք իրեն ասելու, ասինք, հիմա չենք էլ մոռանում, որ Ջհանգիրյանը մեր գլխին ընկել է ԱԺ-ի կողմից, այս շենքից են իրեն նշանակել, մենք փաթեթավորել հետ ենք բերել, փաթեթավորված հետ ենք տալիս ԱԺ-ին, վերցրեք ձեր Ջհանգիրյանին»։
Մանրամասն՝ տեսանյութում․