«Բնականաբար, խմբակցությունը տեղյակ է եղել, իսկ պատճառների մասով՝ քաղաքական-մարտավարական, առհասարակ քաղաքականության մեջ յուրաքանչյուր գործչի գործունեություն ինքնըստինքյան քաղաքական է, ուստի ես կարծում եմ, որ պարոն Ղազինյանը ավելի շատ մարտավարական ինչ-ինչ պատկերացումների խնդիր է ունեցել, տարաձայնություններ չեն եղել, և դա փաստում է նաև պարոն Ղազինյանը իր խոսքերով, «Հայաստան» դաշինքի մասին իր գնահատականներով»,- այս մասին «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահի հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը ձախողել է և պետք է մանդատները վայր դնի, Խամոյանն ասաց. «Ձախողելու մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, ով մի ամբողջ պատերազմ է ձախողել։ Արցախի մեծ մասը իրենց իշխանության օրոք կորցրել են իրենց դավաճանական և ապաշնորհ կառավարման պատճառով»,- ասաց Խամոյանը։