Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը կարող է աղետի հանգեցնել. Դավիթ Բաբայան
copy image url

Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը կարող է աղետի հանգեցնել. Դավիթ Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 18:19 03-07-2022
Արցախի հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։

Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»։