Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդունել է արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին։ Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Կառավարության տարածած հայտարարության մեջ հենց այդպես էլ նշվում է․ ««Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյան»:
Բանն այն է, որ «Ուժը հայրենյաց» կուսակցություն դեռևս գոյություն չունի, կուսակցությունը դեռ գրանցված չէ, այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանը հանդիպել է մի կուսակցության առաջնորդի հետ, որը գոյություն չունի: