Մեքսիկայի Սան Պեդրո Ուամելուլա փոքրիկ քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է էգ կոկորդիլոսի հետ, հաղորդում է Reuters-ը։
Ամուսնության առիթով ավանդական երաժշտությամբ ու պարերով շքեղ արարողություն է կազմակերպվել։ Հարսանիքի ժամանակ քաղաքապետը բազմիցս համբուրել է սպիտակ հագուստ և քող կրող սողունին։ Կոկորդիլոսի մռութը կապված է եղել պարանով, հավանաբար, անվտանգության նկատառումներով։
Նշվում է, որ նման ամուսնությունը հնագույն ծես է, որը խորհրդանշում է մարդու և բնության միասնությունը և երաշխավորում է անձրև ու լավ բերք:
«Մենք բնությունից բավականաչափ անձրև ենք խնդրում, բավականաչափ սնունդ և առատ ձուկ՝ գետում»,- ասել է Սան Պեդրո Ուամելուլայի քաղաքապետը: