Ռուսաստանը շարունակում է ցամաքային գրոհների աջակցության ժամանակ օդային բազավորման հականավային հրթիռներ օգտագործել։ Դա, հավանաբար, պայմանավորված է ավելի ճշգրիտ ժամանակակից զենքերի պաշարների կրճատմամբ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության առավոտյան հաղորդագրության մեջ։
Հսկիչ տեսախցիկների կադրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հունիսի 27-ին Կրեմենչուգի առևտրի կենտրոնն, ամենայն հավանականությամբ, խոցվել է Х-32 հրթիռով (օդային բազավորման թևավոր հրթիռ), որը խորհրդային Х-22-ի արդիականացված տարբերակն է։
Օդեսայի մարզում հունիսի 30-ին, հավանաբար, հարվածներն իրականացվել են արդեն X-22 հրթիռներով։
«Սրանք պակաս ճշգրիտ են և պիտանի չեն կետային հարվածների համար, և անկասկած, վերջին շաբաթներին բազմիցս խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ են դարձել»,- ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ:
Ուրբաթ գիշեր ռուսական ինքնաթիռները երեք հրթիռ են արձակել Օդեսայի մերձակայքում գտնվող հանգստավայրի ուղղությամբ, հաղորդել է ուկրաինական կողմը։ Հրթիռներից մեկը մասամբ ավերել է բնակելի ինը հարկանի շենքը, մյուս երկուսը հարվածել են հանգստի կենտրոններին։ Զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 12-ամյա տղա, ևս մոտ 40 մարդ վիրավորվել է։