Շոյգուն գիտակցում է, որ գործողությունը չի ընթանում ըստ ծրագրի․ Բրիտանական ռազմական հետախուզություն

Արտաքին 2 տարի առաջ - 10:47 23-04-2022
Twitter-ում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը բրիտանական ռազմական հետախուզության վերլուծությունն է հրապարակել՝ կապված հակամարտության վիճակի հետ։ Այս անգամ հետախուզության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերին՝ ապրիլի 19-ին նախարարության կոլեգիայի նիստում․ «Մարտական ​​գործողություններ վարելու նոր մեթոդների ներդրումը հնարավորություն կտա ավելի լավ հարմարեցնել զորքերը զինված դիմակայության ժամանակակից պայմաններին։
1. Շոյգուի այս խոսքերը անուղղակի խոստովանություն են, որ ռուսական առաջխաղացումը չի ընթանում այնպես, ինչպես սպասվում էր, կարծում են բրիտանական ռազմական հետախուզությունում:
2. Սա կարող է վկայել այն գիտակցման մասին, որ պատերազմը չի ընթանում ըստ պլանի, սակայն ժամանակ կպահանջվի «մարտավարությունը, տեխնիկան և ընթացակարգերը» հարմարեցնելու և այնուհետև դրանք գործառնական պրակտիկայում կիրառելու համար:
3. Սա հատկապես վերաբերում է մանևրային ցամաքային պատերազմին: Իսկ քանի դեռ «նոր մեթոդները» չեն ներդրվել, ռուսական բանակը հույսը դնելու է հների վրա, և առաջին հերթին՝ հրետանու։
4. Արդյունքում, հավանական է, որ ռուսական զորքերը չկարողանան արագ կոտրել Ուկրաինայի պաշտպանությունը, եզրակացնում է բրիտանական հետախուզությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ

Ձեզ գուցե հետաքրքրի