4 շունչ ենք․ որտե՞ղ գնանք, ո՞ւր մնանք, Երևանում վարձո՞վ մնանք. Բերձորի բնակիչ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:21 01-07-2022
«Մենք Քաշաթաղի շրջանի գյուղ Սանասարից ենք, տեղահանված ժողովուրդ ենք, պատերազմի օրերին դուրս ենք եկել ու բնակարան վարձել, որտեղ երկու տարի մնացել ենք»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Բերձորի բնակչուհին։

«Հիմա եկել ենք այստեղ՝ Բերձոր, որ ապրենք, ժողովուրդն ապրի, հիմա որ սա էլ տվեցին, ժողովուրդն ի՞նչ է անելու, ո՞ւր պիտի գնան, ո՞նց կարող է այստեղ բնակիչ մնալ։ Ես ուզում եմ իմանալ՝ որ ժողովրդին հանում են, ժողովուրդն ո՞ւր պետք է գնա․ ո՛չ տուն ունեմ, ո՛չ տեղ ունեմ, քույրիկս՝ միայնակ մայր, աշխատանք չունի, ընդամենն իր 14 հազար դրամ նպաստով է ապրում, ի՞նչ անի այս ժողովուրդը․ աշխատանք չունենք, ոչ մի բան չունենք»։

Բնակչուհու խոսքով՝ երբ տեղահանվել են, գումարային ոչ մի օգնություն չեն ստացել․ «Աշխատանքի բերումով դուրս ենք եկել, ով այնտեղ մնացել է, նա է ստանում, մենք այդ աջակցությունը չենք ստացել, ոչ մի բան։ Մենք հիմա ահավոր վիճակում ենք, չունենք աշխատանք։ Կռիվն ինչ սկսել է, հայրս թե՛ 2016 թվականի, թե՛ հիմիկվա կռիվներին մասնակցել է, բայց ոչ մի աջակցություն չեն տրամադրել նրան, արդեն չորրորդ ամիսն է։

Հիմա էլ հանում են ժողովրդին, ո՞ւր գնա ժողովուրդը։ Մեր իշխանությունները բացարձակ բան չեն ասում։ Եթե լինի, մեր ղեկավարությունն անպայման մեզ կտեղեկացնի, չենք իմանում՝ կգնանա՞նք, թե՞ կմնանք։ Երևանում վարձո՞վ ապրեմ, գնամ ընկնեմ «քուչե՞քը», որտե՞ղ մնամ։ Քյորփա երեխուն վերցնենք, չորս շունչ ենք»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում