27 նիստ է գումարվել, որից հանձնաժողովի նախագահը չի մասնացել ու չի նախագահել 11 նիստ. Վարդանյանը՝ Հակոբյանին պաշտոնազրկելու մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:11 01-07-2022
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել «Քաղաքացիական» պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ: Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:

Նախագծի հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշման նախագիծը, ասաց․ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27 նիստ է գումարվել, որի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը չի մասնացել ու չի նախագահել թվով 11 նիստ։ Նրա կողմից չեն ստորագրվել դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր»։

Վարդանյանի խոսքով՝ ԱԺ մշտական հանձնաժողովները հանդիսանում են ԱԺ կարևոր մարմին և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև ԱԺ լիազորությունների ավարտը։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիսզորությունները դադարեցման մասին որոշմամբ նպատակ ունի ընտրելու Հանձնաժողովի նախագահի, ով կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, կկատարաի իր պարտականությունները հավուր պատշաճի ՝ ապահովելով հանձնաժողովի բնականոն գործունեությունը», - ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին