«Դատախազության աշխատողի օրը պաշտոնապես ճանաչելու իրավական հիմքը ինքս եմ մշակել, մի ամբողջ կյանք եմ ապրել այդ համակարգում, հետևաբար, չեմ կարող անտարբեր լինել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա հավելել է․ «Դատախազությունում մուտք եմ գործել դեռ խորհրդային շրջանից՝ լուսահոգի Վլադիմիր Նազարյանի առաջարկությամբ, ստանձնելով ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի կարգավիճակը:
Շնորհավորում եմ բոլոր այն նախկին և ներկա գործընկերներիս, որոնք կարևորություն են տվել և տալիս ոչ թե համազգեստի վրա կարված տարբեր փայլի ուսադիրներին, այլ ուսերի վրա դրված Երկրի համար պատասխանատվության բեռին, Աստված Ձեզ օգնական ...»։