Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Սուրեն Աղաջանյանը՝ չեմպիոն
copy image url

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Սուրեն Աղաջանյանը՝ չեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 23:45 29-06-2022
Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

Հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգի եզրափակչում Սուրեն Աղաջանյանը 4։0 հաշվով հաղթել է վրացի մրցակցին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Աշոտ Խաչատրյանը նույնպես եզրափակչում 1։3 հաշվով պարտվել է դարձյալ վրացի մրցակցին՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ Վիգեն Նազարյանը և Ալբերտ Վարդանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։