Գևորգ Բաղդասարյանին որպես Գլխավոր դատախազի թեկնածու չեն դիտարկում, Աննա Վարդապետյանի՞ն են բերում․ Արամ Վարդևանյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 22:44 29-06-2022
«Գոյություն ունեն մի խումբ «չի կարելի»-ներ, որոնք որևէ իշխանությունը պետք է թույլ չտա իրավապահ համակարգի նկատմամբ, դրանցից մեկն այն է, որ չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը՝ վարչապետի օգնականին վերածել գլխավոր դատախազի»։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Աննա Վարդապետյանի ընտրությանը Գլխավոր դատախազի պաշտոնում։

«Դատախազությունը պետք է լինի իրապես անկախ, չափազանց կարևոր առաքելությամբ մի մարմին, որը պետք է ապահովի Հայաստանում քրեական հետապնդման ողջ քաղաքականության օրինականությունը և սահմանադրականությունը։ Մի՞թե ՀՀ-ում այդքան փորձառու դատախազներից մեկը չկար, որ դառնար գլխավոր դատախազ, էդպիսի կադրային սո՞վ էր Դատախազությունում»։

Նա ընդգծեց, որ գլխավոր դատախազը պետք է պատկերացում ունենա, թե ինչպես է գործում քննիչ-դատախազ-դատարան շղթան։

Անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին՝ Վարդևանյանն ասաց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման շրջանակներում առկա խնդիրներին՝ որպես իրավաբան գիտնական Բաղդասարյանի մասին շատ դրական հանգամանքներ կարող է նշել։

«Այդ մարդը գլխավոր դատախազության համակարգում որոշակի աստիճան անցած մարդ է, նրան գլխավոր դատախազի թեկնածու չեն էլ դիտարկում, Աննա Վարդապետյանի՞ն են բերում»։

Ամենից շատ դիտված