Ինչու է ՔՊ-ն խնայում Թագուհի Թովմասյանին
copy image url

Ինչու է ՔՊ-ն խնայում Թագուհի Թովմասյանին

Ներքին 2 տարի առաջ - 19:06 29-06-2022
Նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու գործընթացը։

Այս տեղեկատվության տարածումից հետո շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու է ՔՊ-ն խնայում մեկ այլ հանձնաժողովի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին և նրա նկատմամբ նույն մոտեցումը չի դրսևորվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այս առնչությամբ մեկնաբանություն չցանկացավ հնչեցնել․ «Թագուհի Թովմասյանի մասով մեկնաբանություն չունեմ, իմ գործը չեմ համարում այդ հարցով մեկնաբանություն անելը։ Կարծում եմ՝ այդ հարցին պետք է իշխող ուժի ներկայացուցիչները պատասխանեն»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է ՔՊ-ն խնայում Թովմասյանին, ասաց, որ իրենց մոտեցումը մեխանիկական չէ․ «Այդ մոտեցումը հիմնված է փաստարկների վրա, Վահե Հակոբյանի և իշխան Սաղաթելյանի հրապարակային գործունեությանը հատկացրած ժամանակը վնաս էր իրենց անմիջական պարտականությունների կատարմանը»։

Դիտարկմանը, թե ընդդիմության հիմնավորում այն է, որ ընտրողներն իրենց ուզում են տեսնել փողոցային պայքարի մեջ, ոչ թե խորհրդարանի դահլիճում, Աղազարյանը պատասխանեց, որ նրանք շարունակելու են մնալ պատգամավոր։

«Բայց հանձնաժողովների աշխատանքները կազմակերպելը պարտադիր է, որովհետև հանձնաժողովի փորձագետները ենթարկվում են միայն հանձնաժողովի նախագահին, իսկ նրանք պետական բյուջեից փող են ստանում ու չեն կարող անգործության մատնվել։ Նույնն էլ Իշխան Սաղաթելյանի դեպքում է, նա ունի օգնականներ, փորձագետներ, իրենք նույնպես մատնված են անգործության»։

Դիտարկմանը, թե Թովմասյանը նույնպես չէր ներկայանում հանձնաժողովի վերջին շրջանի նիստերին ու դրանք Ռուսատամ Բաքոյանն էր վարում, ավելին, կան խոսակցություններ, որ խմբակցությունում Թովմասյանին «իրենցական» են համարում, Աղազարյանը պատասխանեց, որ գործընթացը դեռ ավարտված չէ, ու չի բացառվում, որ այդ հարցերին էլ անդրադարձ լինի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում