ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են մինչև 2030 թվականի նոր ռազմավարական հայեցակարգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիր, որում Ռուսաստանը համարվում է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության ամենանշանակալից և անմիջական սպառնալիք։
Գագաթնաժողովում պայմանավորվել են.
- ՆԱՏՕ-ի արևելյան թևում մարտունակ ուժերի զգալի ավելացման մասին,
- Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, ներառյալ կիբերպաշտպանության ուժեղացումը և պաշտպանական արդյունաբերության արդիականացումը,
- Վրաստանի, Մոլդովայի և այլ գործընկերների աջակցության ուժեղացման մասին,
- Շվեդիային և Ֆինլանդիային դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավերի մասին: