2022 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ տվեց նահանգներին արգելել հղիության արհեստական ընդհատումը։ Դա նշանակում է, որ մի շարք նահանգներում աբորտը կդառնա կամ արդեն դարձել է անօրինական։
Ամերիկյան The Verge պարբերականը հայտնել է, թե ինչպես կարող են իրավապահ մարմինները հավելվածներ օգտագործել՝ հետևելու դաշտանային ցիկլին և բրաուզերում որոնումների պատմությանը՝ ապօրինի աբորտը հետապնդելու համար:
Այս ֆոնի վրա ԱՄՆ բնակիչների շրջանում աճում է մտահոգությունը, որ համապատասխան հավելվածներում դաշտանի մասին տվյալները, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք անուղղակիորեն վկայում են հղիության արհեստական ընդհատման մասին (օրինակ՝ աշխարհագրական դիրքը), կարող են օգտագործվել դատարանում՝ աբորտի իրականացումն ապացուցելու համար: Օգտատերերը սկսել են ակտիվորեն հեռացնել դաշտանային ցիկլին հետևող հավելվածները: