«Վարչապետն իր վերջին «մամուլի ասուլիսում» հայտարարեց, որ Խծաբերդը դե յուրե գտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ միաժամանակ նշելով, որ անձանց գերեվարման համար հրամանատարին մեղադրանք է առաջադրված»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա հավելում է․ «Այս կապակցությամբ մեկ դիտարկում և երկու հարց․
Դիտարկում․
Վարչապե՛տ, ձեզ խաբել են կամ սխալ են զեկուցել։ Նախաքննական մարմինը հրաժարվել է գերեվարման համար հրամանատարին առաջադրված մեղադրանքից։
Հարց
1․ Եթե նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից հետո Խծաբերդն ու Հին Թաղերը գտնվել են ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա ով, ինչու և ինչ նպատակով է հայ զինծառայողներին ուղարկել Խծաբերդ ու Հին Թաղեր։
3․ Ինչու է հայ զինծառայողներին այդ գյուղեր ուղարկվելը գաղտնի պահվել ռուս խաղաղապահներից։
Առաջիկայում հանդես ենք գալու մամուլի ասուլիսով և բոլոր հարցերի պատասխանները տալու ենք։
Մախաթը պարկի մեջ չեք կարողանալու պահել»։