Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն բացառել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի ժամանումը Ինդոնեզիայում կայանալիք «Քսանի խմբի» գագաթնաժողովին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինդոնեզիան այս տարի նախագահում է «Քսանի խմբում», որի անդամ երկրների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին Բալիում:
«Ինչ վերաբերում է «Քսանի խմբում» նախագահ Պուտինի ներկայությանը, ես նույնպես տեսա այդ հայտարարությունը, Ինդոնեզիայի նախագահը բացառում է նրան, նա չի գա։ Հնարավոր է, որ հեռավար ելույթ լինի, տեսնենք»,- ասել է Դրագին «Մեծ յոթնյակի» առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած համաժողովում: